15:42  ,  24 օգոստոսի, 2019

Թայսոնը մեկնաբանել է Մաքգրեգորի մասնակցությամբ սկանդալային միջադեպը

Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը խոսել է խառը մենամարտերի հայտնի սկանդալային մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Քոնորն ամենահամեստ ու հավասարակշռված մարդկանցից մեկն է, որ ես ճանաչում եմ: Վստահ եմ, որ տեղի ունեցածը թյուրիմացության հետևանք է: Մաքգրեգորն արժանի է երկրորդ հնարավորության»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Ավելի վաղ Իռլանդիայի բարերից մեկում Մաքգրեգորը ծեծկռտուք էր հրահրել՝ հարվածելով տարեց տղամարդու: 

Օրեր առաջ Մաքգրեգորը հրապարակավ ներողություն խնդրեց իր պահվածքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English