15:21  ,  24 օգոստոսի, 2019

Նադալ. Ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ տարի

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին: 

«Հուսով եմ, որ ֆիզիկապես պատրաստ կլինեմ մասնակցելու ամբողջ առաջնությանը: Նախորդ տարվա համեմատ այժմ շատ ավելի լավ մարզավիճակում եմ: Ապաքինվել եմ ծնկի վնասվածքից, որն ինձ շատ էր անհանգստացնում: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշարի մեկնարկին»,- Նադալի խոսքը փոխանցում է Tennis World USA-ը:

Նադալը 2018 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում ծնկի վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել պայքարը:

ԱՄՆ-ի բաց առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում