13:12  ,  24 օգոստոսի, 2019

Էրիկսենը ցանկություն է հայտնել հեռանալ «Տոտենհեմից»

Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմից:

Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ: Դանիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոնի հետ լրանում է 2020 թվականի հունիսին:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմը» պատրաստ է հրաժարվել Էրիկսեի ծառայություններից, եթե ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց ստանա 50 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ:

27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» և Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English