09:50  ,  24 օգոստոսի, 2019

«Լիվերպուլ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Լիվերպուլը» կընդունի Լոնդոնի «Արսենալին»:

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 1.50, ոչ ոքին՝ 4.80 գործակցով: «Արսենալի» հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 6.00 գործակցով:

«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English