01:00  ,  24 օգոստոսի, 2019

«Էվերթոնը» պարտվեց «Աստոն Վիլային» (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Աստոն Վիլան» մրցում էր «Էվերթոնի» հետ: 2:0 հաշվով հաղթանակ տարավ Դին Սիմիթի գլխավորած թիմը:

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Ուեսլին: Խաղի ավելացված ժամանակի վերջին՝ 5-րդ րոպեին «Աստոն Վիլայի» երկրորդ գոլը խփեց ծագումով մարոկկացի Անվար Էլ-Գազին:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ «Աստոն Վիլան» 3 միավորով 11-րդն է: «Էվերթոնը» 4 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Աստոն Վիլա» - Էվերթոն»՝ 2:0

Ուեսլի, 21, Անվար Էլ-Գազի, 90+5

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում