00:43  ,  24 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Լեւոն Արոնյանը 2,5 միավորով ընթացիկ 10 տեղում է։

Օգոստոսի 23-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում