00:24  ,  24 օգոստոսի, 2019

«Բորուսիան» կամային հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ (տեսանյութ, ֆոտո)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցում էր «Քյոլնի» հետ: Դորտմունդյան ակումբը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Քյոլնի» գերմանացի կիսապաշտպան Դոմինիկ Դրեքսլերը: Պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: «Բորուսիային»  86-րդ րոպեին առաջ մղեց Մարրոկոյի ազգային հավաքականը ներկայացնող պաշտպան Աշրավ Հակիմին: Խաղի ավելացված ժամանակում իսպանացի հարձակվող Պակո Ալկասերն ամրագրեց «Բորուսիայի» հաղթանակը:

«Բորուսիան» հիմա 6 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա»՝ 1:3

Դոմինիկ Դրեքսլեր, 29 - Ջեյդոն Սանչո, 70, Աշրավ Հակիմի, 86, Պակո Ալկասեր, 90

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով