23:59  ,  23 օգոստոսի, 2019

«Սևիլիան» նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային» (ֆոտո)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվել էր «Գրանադային»: Խուլեն Լոպետեգիի թիմը 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց «Սևիլիայի» իսպանացի կիսապաշտպան Ժոան Ժորդանը:

«Սևիլիան» այժմ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գրանադան» 1 միավորով 12-րդն է: 

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Գրանադա» - «Սևիլիա»՝ 0:1

Ժոան Ժորդան, 52

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով