11:39  ,  24 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» խիստ զգուշացում է տվել Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչներն օգոստոսի 23-ին հանդիպել են թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին և խիստ զգուշացում տվել երիտասարդ հարձակվողին, հայտնում է Sport.es-ը:

Ուսման Դեմբելեն Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Աթլետիկի» հետ հանդիպումից հետո «Բարսելոնայի» մարզչական և բժշկական շտաբից թաքցրել էր վնասվածք ստանալու փաստը, որպեսզի եղբոր հետ մեկնի Սենեգալ և հանգստյան օրերն անցկացնի ընտանիքի հետ: Երկու օր նա չի պատասխանել «Բարսելոնայի» ներկայացուցիչների զանգերին եւ Բարսելոնա է վերադարձել օգոստոսի 19-ին։ Բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք ունի եւ բաց կթողնի մեկ ամիս։

Դեմբելեի գործակալը հերքել էր իր հաճախորդի՝ վնասվածքը թաքցնելու մասին լուրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English