11:15  ,  24 օգոստոսի, 2019

Գվարդիոլա. Չէի կարծում, որ Սիլվան կընտելանա Պրեմիեր լիգային

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի վերաբերյալ:

«Չէի կարծում, որ Սիլվան կընտելանա Պրեմիեր լիգային: Մտածում էի, որ 1 մրցաշրջան անցկացնելուց հետո Սիլվան այլևս չի դիմանա ճնշումներին: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ այս հարցում սխալվել եմ:

Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նա իսկական մարտիկ է, որը պայքարում է խաղադաշտում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է BBC-ն:

Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին: Իսպանացի կիսապաշտպանն ակումբի կազմում մասնակցել է 284 հանդիպման և դարձել 54 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English