21:11  ,  23 օգոստոսի, 2019

Ռամոս. Չեմ բացառում, որ կզբաղվեմ մարզչական աշխատանքով

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չի բացառել, որ կարիերայի ավարտից հետո կաշխատի որպես մարզիչ:

«Ցանկանում եմ դեռ մի քանի տարի անցկացնել «Ռեալում»: Զգում եմ, որ ֆիզիկապես պատրաստ եմ լավ խաղ ցուցադրել և առաջնորդել թե «Ռեալին», և թե Իսպանիայի հավաքականին:

Չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո, սակայն ես չեմ բացառում, որ կարիերայի ավարտից հետո կզբաղվեմ մարզչական աշխատանքով: Ես սիրում եմ ֆուտբոլը և ինձ դուր կգա մարզիչ աշխատելը», - Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2005 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում