20:10  +04,  23 օգոստոսի, 2019

Կլոպ. «Լիվերպուլը» պետք է մոռանա նախորդ մրցաշրջանի հաջողությունները

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնությունում չեմպիոնության համար պայքարի մասին:

«Պրեմիեր լիգան տարբերվում է մյուս երկրների առաջնություններից նրանով, որ այստեղ չեմպիոնության համար պայքարում են ոչ թե 2, այլ շատ թիմեր: 

«Լիվերպուլը» պետք է մոռանա նախորդ մրցաշրջանի հաջողությունների մասին: Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ կարող ենք կրկնել այն ամենն, ինչ արեցինք անցյալ տարի: Պետք է քրտնաջան աշխատել»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» դարձավ Անգլիայի փոխչեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ