19:49  ,  23 օգոստոսի, 2019

Սուլշեր. Բանակցում ենք Ալեքսիսի տեղափոխության շուրջ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն, հայտնում է The Sun-ը։

«Բանակցում ենք Ալեքսիսի տեղափոխության շուրջ։ Ես օրեր առաջ էլ էի հայտարարել, որ գոհ եմ նրա աշխատանքից, սակայն վերջնական որոշում ընդունում է ակումբի ղեկավարությունը», - ասել է նորվեգացի մասնագետը։

Ալեքսիս Սանչեսի տեղափոխությամբ հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել չիլիացի հարձակվողի դիմաց։

Սանչեսը Միլանում կստանա տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English