Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է մարզական կարիերան շարունակել իսպանական «Վալենսիայում», հայտնում է AS-ը։
Ֆալկաոն ցանկանում է հեռանալ «Մոնակոյից» և այժմ բանակցում է «Վալենսիայի» ղեկավարության հետ։ «Վալենսիայում» Ֆալկաոն կփոխարինի Ռոդրիգոյին։ Ավելի վաղ Ֆալկաոյի տեղափոխությամբ հետաքրքրված էր թուրքական «Գալաթասարայը», սակայն կողմերին չհաջողվեց վերջնական համաձայնություն ձեռք բերել։
Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 33 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ։
2011-2013 թվականներին Ֆալկաոն հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում