18:08  ,  23 օգոստոսի, 2019

Տորեսը վերջին հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում (ֆոտո)

Ճապոնական «Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տորեսն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Իր վերջին խաղում Տորեսը մրցեց «Վիսել Կոբեի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Վիսել Կոբեի» հաղթանակով՝ 6:1 հաշվով:

Տորեսի վերջին հանդիպումը նշանակալի էր նրանով, որ իսպանացի հարձակվողը մրցեց Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյայի և Անդրես Ինիեստայի դեմ:

Իր կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Աթլետիկոյում», «Չելսիում», «Լիվերպուլում» և «Միլանում»: Ակումբային կարիերայում Տորեսը 2 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի, 1 անգամ էլ՝ Անգլիայի գավաթակիր:

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Տորեսը հանդես է եկել 2003-2014 թվականներին: Ազգային թիմի կազմում հարձակվողը 2 անգամ դարձել է Եվրոպայի, 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն:

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English