17:41  ,  23 օգոստոսի, 2019

Զիդան. Չեմ կարծում, որ Նավասը կհեռանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի ապագայի մասին: Ֆրանսիացի մարզիչը հույս է հայտնել, որ Նավասը չի հեռանա ակումբից:

«Նավասը մեծ պրոֆեսիոնալ է: Ես վստահում եմ նրան, և նա գիտի, որ առանցքային ֆուտբոլիստ է «Ռեալում»: Չեմ կարծում, որ Կեյլորը կհեռանա»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կեյլոր Նավասը «Ռեալից» հեռանալու ցանկություն է հայտնել

Նավասի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բենֆիկան»: 

32-ամյա Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս