17:21  ,  23 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» վերջնական առաջարկ կկատարի Նեյմարի համար

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն օգոստոսի 23-ին վերջնական առաջարկով կդիմի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին, հայտնում է Sport.es-ը:

«Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության դիմաց ՊՍԺ-ին կառաջարկի 170 միլիոն եվրո, նաև թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը: 

Հաղորդվում է, որ եթե ՊՍԺ-ի ղեկավարությունը «Բարսելոնային» բացասական պատասխան տա, կատալոնական ակումբը կհրաժարվի բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու մտքից:

Ավելի վաղ ֆրանսիական ակումբը մերժել էր «Բարսելոնայի» կատարած 2 պաշտոնական առաջարկները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս