15:54  ,  23 օգոստոսի, 2019

Զիդան․ Իրավիճակը փոխվել է, Բեյլը մնում է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը այս ամռանը չի հեռանա թիմից։

«Բեյլի հետ կապված իրավիճակը փոխվել է։ Ճիշտ է, որ նա ցանկանում է մնալ թիմում։ Շատ էին խոսակցությունները Գարեթի տրանսֆերի մասին, բայց հիմա կարեւոր է այն, որ նա մնում է թիմում։ Բեյլը կարեւոր խաղացող է, եւ նա պետք է շարունակի ցուցադրել դա»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բեյլը «Ռեալում» է 2013 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Անցած ամիս Զիդանը հույս էր հայտնել, որ Բեյլը կհեռանա թիմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում