14:21  ,  23 օգոստոսի, 2019

Հայաստան - Լիբանան՝ 5։0

Ֆուտտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 5։0 հաշվով առավելության հասավ Լիբանանի Մ-19 թիմի նկատմամբ։

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացված խաղում դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը։ Աչքի ընկան նաեւ Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Պատվական Ավետիսյանը։

Հայաստանի Մ-19 թիմը նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ տարավ երկրորդ հաղթանակը։ Երկու օր առաջ հայ ֆուտբոլիստները Լիբանանի Մ-19 թիմին հաղթել էին 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում