13:22  ,  23 օգոստոսի, 2019

Նադալ․ Կգա ժամանակը, երբ Խաչանովը կհասնի մեծ արդյունքների

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը վստահ է, որ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը առաջիկայում կունենա մեծ նվաճումներ։

«Կարենին լավ գիտեմ եւ հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ նա կհասնի մեծ արդյունքների։ Խաչանովն արդեն հաղթանակներ է տարել կարեւոր մրցաշարերում եւ ունեցել է շատ կարեւոր հանդիպումներ։

Շատերն են հիշում իմ եւ Կարենի հանդիպումն անցած տարի, ԱՄՆ-ի անցած առաջնությունում։ Այն լավագույններից մեկն էր մրցաշարում»,- Նադալի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ անցած տարվա US Open-ի երրորդ շրջանում Նադալը Խաչանովին հաղթել էր 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում