12:29  ,  23 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն 20 միլիոն եվրո կվճարի Կեյլոր Նավասի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ձեռք կբերի Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին։

Փարիզյան ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի  համար կվճարի 20 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։

Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը եւս ցանկանում է հեռանալ, քանի որ վստահ է, որ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դարպասը վստահելու է Տիբո Կուրտուային:

Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում