10:49  ,  23 օգոստոսի, 2019

NBA-ի լեգենդ, 91-ամյա Բոբ Քոուզին Սպիտակը տանը մեդալ է ստացել Թրամփից (ֆոտո)

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը Սպիտակը տանն ընդունել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լեգենդար խաղացող, 91-ամյա Բոբ Քոուզիին եւ պարգեւատրել Ազատության նախագահական մեդալով, հաղորդում է CNN-ը։

«Այս պարգեւը թույլ է տալիս ինձ ավարտել իմ կյանքի շրջափուլը»,- ասել է Բոբ Քոուզին մեդալը ստանալուց հետո։

Բոբ Քոուզին 1950-1963 թվականներին հանդես է եկել «Բոստոն Սելթիկսում»՝ դառնալով լիգայի վեցակի չեմպիոն։ Նրա անունով է NBA-ի լավագույն խաղարկողի մրցանակը։ Բոբ Քոուզին եղել է NBA-ի խաղացողների ասոցիացիայի հիմնադիրներից։ Կարիերան ավարտելուց հետո նա ամբողջ կյանքը մարզիչ է եղել Բոստոնի քոլեջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս