10:09  +04,  23 օգոստոսի, 2019

Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետականում» երկրպագել է «Արարատ-Արմենիային» (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետական» ստադիոնում երկրպագել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիային» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2։1 հաշվով առավելության է հասել Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս