09:45  +04,  23 օգոստոսի, 2019

Քոնոր Մաքգրեգորը ներողություն է խնդրել տարեց տղամարդու վրա հարձակվելու համար

Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը ներողություն է խնդրել հինգ ամիս առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի փաբերից մեկու տարեց տղամարդու վրա հարձակվելու, նրա դեմքին հարվածելու համար։

«Ես սխալ էի։ Այդ մարդը ցանկանում էր լավ ժամանակ անցկացնել փաբում, այլ ոչ թե օրն այդպես ավարտել։ Դա եղել է հինգ ամիս առաջ, ես պետք է ավելի շուտ ստանձնեի պատասխանատվություն եւ ներողություն խնդրեի։

Ես պարտք եմ մորս, ընտանիքիս, մարզիչներիս այդ դրվագի համար։ Ես այդ մարդը չեմ։ Ես դրա համար չեմ եկել MMA: Ես սպորտ եմ եկել այդպիսի սցենարներից մարդկանց պաշտպանելու համար։ Հիմա ես ցանկանում եմ ներողություն խնդրել եւ շարժվել առաջ»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ այդ տղամարդը հրաժարվել էր խմել Մաքգրեգորի ընկերության արտադրության վիսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս