09:11  ,  23 օգոստոսի, 2019

Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

«Քանի դեռ ունեմ ուժ եւ մոտիվացիա, միշտ պատրաստ եմ օգնել հավաքականին։ Կհեռանամ, եթե այլեւս չցանկանան ինձ հրավիրել։

Չեմ բացառում, որ կլինեմ նաեւ Քաթարում։ Կարծում եմ՝ այդ ժամանակ ես հավաքականից հեռու չեմ լինի։ Բազմաթիվ հրաշալի պահեր եմ ունեցել Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում խաղալուց առավելագույն հաճույք ստացել եմ նախորդ հինգ տարիներին։

Ես երբեմն լինում եմ Պորտուգալիայում։ Ես կցանկանայի ապրել հայրենիքում։ Վստահ եմ, որ մի քանի տարի հետո ընտանիքիս հետ կապրեմ Պորտուգալիայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է TVI-ը։

34-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում է 2003 թվականից, դարձել է 2016թ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում