23:11  ,  22 օգոստոսի, 2019

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ

Անգլիական «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկարաժամկետ պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Liverpool Echo-ն հաղորդում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Անգլիայի անցած առաջնությունում Օքսլեյդ-Չեմբերլենը մասնակցել է երկու հանդիպման։ Նա վերականգնվում էր ծնկի վնասվածքից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում