22:28  ,  22 օգոստոսի, 2019

Երկրպագուների բախում «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո (ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո հայ երկրպագուների միջեւ բախում է տեղի ունեցել ստադիոնից հեռանալիս, ցանկապատից դուրս:

Երկրպագուները ծեծի են ենթարկել իրար, շապիկներ պատռել եւ հայհոյել իրար: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Red Eagles Fan շարժման անդամները հերքեցին իրենց մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ որեւէ բան տեղի չի ունեցել: «Մենք շատ լավ ենք, մեր հետ ոչինչ չի պատահել, մեր տղաներից որեւէ մեկին ոստիկանություն չեն տարել»,- ասաց երկրպագուներից մեկը:

Ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասին տարել են Ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժանմունք: Մինչ այս ժամը «Հանրապետական» ստադիոնի առջեւ մեծ թվով երկրպագուներ եւ ոստիկաններ են հավաքված: Երկրպագուները Res Eagles շարժումից են: Ոստիկանները բանակցություններ են վարում Red Eagles Fan շարժման անդամների հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում