20:10  ,  22 օգոստոսի, 2019

«Բավարիայի» մարզիչ․ Կոուտինյոն համաշխարհային մակարդակի խաղացող է եւ շատ համեստ մարդ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը դրվատանքով է խոսել թիմի նորեկ, «Բարսելոնայից» մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին։

«Կոուտինյոն դեռ մարզման չի մասնակցել։ Սպասում ենք, որ նա լավ մարզավիճակ ձեռք բերի։ Չենք ցանկանում ռիսկի դիմել, որպեսզի կարողանա լիարժեք բացահայտել իր ներուժը մեր թիմում։

Կոուտինյոն համաշխարհային մակարդակի խաղացող է եւ շատ համեստ մարդ է։ Ես շատ ուրախ եմ, որ նա համալրել է մեր կազմը»,- Կովաչի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «Բավարիան» օգոստոսի 24-ին կհյուրընկալվի «Շալկեին»։ Առաջին տուրում մյունխենյան թիմը տանը 2։2 հաշվով է խաղացել Բեռլինի «Հերտայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս