19:08  ,  22 օգոստոսի, 2019

«Ճապոնական Մեսին» «Ռեալից» տեղափոխվեց «Մալյորկա»

Մադրիդի «Ռեալի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն տեղափոխվեց «Մալյորկա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պրիմերայի ուղեգիր նվաճած «Մալյորկան» վարձակալել է «ճապոնական Մեսիին»։

Մրցաշրջանի ավարտից հետո Կուբոյին ձեռք բերելու իրավունք պայմանագրով չի նախատեսվում։

18-ամյա Կուբոն «Բարսելոնայի» սան է, 2016-2019-ին ներկայացրել է ճապոնական «Տոկիոյի» հիմնական թիմը։ Այս ամռանը ֆուտբոլիստը նորամուտն է նշել Ճապոնիայի հավաքականում։ Կուբոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում