18:50  ,  22 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»․ Խաղից առաջ (ուղիղ, ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցւ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ միացում ստադիոնում։

«Արարատ-Արմենիա». Դմիտրի Աբակումով, Գեորգի Պաշով, Անժելո Մենեզես, Ալեքսանդր Դամչեւսկի, Ռուժդի Աչենտե, Ալֆոնս Կոջո, Գոռ Մալաքյան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Պետրոս Ավետիսյան, Անտոն Կոբյալկո:

Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով