18:11  ,  22 օգոստոսի, 2019

Հայ երկրպագուների միասնական երթ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղից առաջ (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ Արմենիայի» երկրպագուների ակումբն ու Red Eagles Fan Club շարժումը սկսել են նախախաղային երթը Երեւանում։ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից երկրպագուները եռագույններով, շարֆերով, վանկարկումներով, ոգեշնչող երգերով շարժվեցին դեպի «Հանրապետական» ստադիոն:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան»  «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով