17:04  +04,  22 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն դիտարկում է Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը

Ֆրանսիայի առաջնությունում վատ մեկնարկից հետո փարիզյան ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադրություն ունի փոխել գլխավոր մարզիչին։

Ֆրանսիական ակումբը դիտարկում է գերմանացի Թոմաս Տուխելի փոխարեն  պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին նշանակելու տարբերակը, հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվել է գավաթակիր «Ռենին»։

Մոուրինյոն մարզչական աշխատանք չունի 2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ