Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, թե ինչու է որոշում կայացրել հեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:
««Մանչեսթեր Յունայթեդում» անհաջողությունների համար միշտ մեղավոր են փնտրում: Սովորաբար մեղավորները երեքն էին՝ ես, Պոգբան և Ալեքսիսը:
Երբ մամուլը սկսեց գրել իմ հնարավոր տեղափոխության մասին, ես սպասում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդից» կարձագանքեն, կփորձեն խոսել ինձ հետ, սակայն չկար ոչ մի արձագանք: Վստահություն չէի զգում ակումբում, և եկավ մի պահ, երբ ես հանդիպում նախաձեռնեցի ղեկավարության հետ և հայտարարեցի, որ մենք տարբեր ճանապարհներով պետք է գնանք»,- LightHarted Podcast շոուի ժամանակ նշել է Պոգբան:
«Ինտերը» Լուկակուի տեղափոխության դիմաց վճարել է 65 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս 12 միլիոն եվրո կստանա բոնուսների տեսքով:
26-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես էր գալիս 2017 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում