14:19  ,  22 օգոստոսի, 2019

Միհրան Հարությունյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Մոսվկայում: 

«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ։»,- գրել է Հարությունյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը չէր մասնակցել Երևանում տեղի ունեցած Mix Fight 42 մրցաշարին: Հարությունյանը նշել էր, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ ֆինանսական պայմանների վերաբերյալ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում