15:22  ,  22 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» չի վաճառի Ռակիտիչին

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի հեռանա ակումբից, հայտնում է El Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեմ է արտահայտվել Ռակիտիչի տեղափոխությանը և խորվաթ կիսապաշտպանին ընթացիկ մրցաշրջանում համարում է «Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրվում էր Թուրինի «Յուվենտուսը», որը խորվաթ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց Իսպանիայի չեմպիոնին առաջարկել էր ակումբի 25-ամյա գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերը: 

31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին: Ակումբի կազմում Ռակիտիչը մասնակցել է 170 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս