15:09  ,  22 օգոստոսի, 2019

Նուրմագոմեդովի համար Դասթինի հետ մենամարտն ամենաեկամտաբերը կլինի

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի համար ամերիկացի Դասթին Պուարյեի հետ սպասվող մենամարտն ամենաեկամտաբերը կդառնա մարզիկի կարիերայում, հայտարարել է Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը:

«Դասթինի հետ մենամարտն ավելի եկամտաբեր կլինի, քան Քոնորի հետ մենամարտը: Այս մենամարտը լավագույններից մեկն է լինելու UFC-ի պատմության մեջ»,- Մագոմեդովի խոսքը մեջբերում է РБК-ն:

Որոշ աղբյուրների հաշվարկով Խաբիբ Նուրմագոմեդովը ամերիկացի մարզիկի հետ մենամարտում կարող է վաստակել ավելի քան 3 միլիոն դոլար:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ Դասթինի հետ մենամարտում կարող է կորցնել ամեն ինչ: 

Խաբիբ Նուրմագոմեդովի և Դասթին Պուարյեի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում: 30-ամյա Նուրմագոմեդովը մենամարտում կփորձի պաշտպանել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում