Իտալական «Ֆիորենտինայի» նորեկ Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ երջանիկ է Իտալիա տեղափոխվելու կապակցությամբ:
«Շատ երջանիկ եմ, որ հանդես եմ գալու «Ֆիորենտինայում»: Իմ ընտանիքի համար նոր փուլ է սկսվում: Այս քաղաքը շատ գեղեցիկ է: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու»,- Ռիբերիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ֆրանկ Ռիբերիի պայմանագրի ժամկետը Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ լրացել էր հունիսին: Ֆրանսիացի կիսապաշտպանը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում:
36-ամյա Ռիբերին «Ֆիորենտինայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում