13:20  ,  22 օգոստոսի, 2019

Ֆիրպո. Ցանկանում եմ դժվարություններ ստեղծել Ալբայի համար

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ժունիոր Ֆիրպոն հայտարարել է, որ հավակնում է տեղ զբաղեցնել ակումբի մեկնարկային կազմում:

«Ալբան աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Երջանիկ եմ, որ խաղալու եմ նրա հետ և վստահ եմ, որ նման մրցակցությունն ինձ միայն օգտակար կլինի: Երբ մարզիչի կողմից հնարավորություն ստանամ խաղադաշտ դուրս գալ, կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ խաղով դժվարություններ ստեղծեմ Ալբայի համար:

Ցանկանում եմ երկար տարիներ անցկացնել «Բարսելոնայում», քանի որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- El Mundo Deportivo-ն փոխանցում է Ֆիրպոյի խոսքը:

Ժունիոր Ֆիրպոն «Բարսելոնայի» հետ պայմանագիր է կնքել օգոստոսին: Իսպանիայի չեմպիոնը 22-ամյա պաշտպանի դիմաց «Բետիսին» վճարել է 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում