11:40  ,  22 օգոստոսի, 2019

Անտոնիո Կոնտեն ցանկանում է «Ինտերում» տեսնել Վիդալին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պահանջել է իտալական ակումբի ղեկավարությունից ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» հույս ունի, որ «Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության համար գումար ստանալու նպատակով չի հրաժարվի վաճառել Վիդալին:

Չիլիի ազգային հավաքականը ներկայացնող կիսապաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում հրաժարվել Վիդալի ծառայություններից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում