10:42  ,  22 օգոստոսի, 2019

Սանչեսի տեղափոխությունն «Ինտեր» ձախողման եզրին է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի կարողանում համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է BBC-ն:

«Ինտերը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընթացիկ մրցաշրջանում Սանչեսին վարձակալելու վերաբերյալ, սակայն Ալեքսիսն «Ինտերից» պահանջում է շաբաթական 390 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Իտալական ակումբը հրաժարվում է կատարել Սանչեսի պահանջը:

Եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել Ալեքսիսի աշխատավարձի վերաբերյալ, ապա 30-ամյա հարձակվողը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելը հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 

Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում