Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հետաքրքրված է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն տեղափոխությամբ:
El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Սուարեսը ցանկանում է տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որը 2020 թվականի հունվարից սկսելու է իր ելույթներն ՄԼՍ-ում: Ակումբի սեփականատերը լեգենդար անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիս Բեքհեմն է:
Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ուրուգվայցի հարձակվողը ծրագրում է հեռանալ «Բարսելոնայից» 2020 թվականի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում