09:47  ,  22 օգոստոսի, 2019

«Նապոլին» համաձայնության է եկել «Ինտերի» հետ Իկարդիի տրանսֆերի շուրջ

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է մարզական կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Նապոլին» համաձայնության է եկել «Ինտերի» հետ և արգենտինացի հարձակվողի տեղափոխության դիմաց կվճարի 65 միլիոն եվրո:

Իկարդին դեմ չէ «Նապոլի» տեղափոխվելուն, սակայն ֆուտբոլիստի համար առաջնային տարբերակ համարվում է Թուրինի «Յուվենտուսը»:

Իկարդին «Ինտեր» է տեղափոխվել 2013 թվականին: Նախորդ մրցաշրջանում ակումբի կազմում Իկարդին մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում