09:11  +04,  22 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ – Արմենիա» - «Դյուդելանժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդեալժին»։

Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Վարդան Մինասյանի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունն ունի 2․30 գործակից։

«Դյուդելանժի» հաղթանակը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝  3 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արարատ-Արմենիան» չհաղթահարեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3), իսկ «Դյուդելանժը»՝ Մալթայի «Վալետայինը»՝ (2:2, 1:1)։

Եվրոպայի լիգայում երեւանյան թիմը դուրս է թողել Ջիբրալթարի «Լինքոլնին» (2:0, 2:1) եւ վրացական «Սաբուրթալոյին» (1:2, 2:0), իսկ «Դյուդելանժը»՝ մակեդոնական «Շկենդիային» (1:1, 2:1) եւ էստոնական «Նիմյե Կալյուին» (3:1, 1:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ