00:55  ,  22 օգոստոսի, 2019

Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները։

Զագրեբի «Դինամոն» (Խորվաթիա) 2։0 հաշվով առավելության հասավ նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ։ Շվեյցարական «Յանգ Բոյզը» տանը ոչ ոքի խաղաց Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» (Սերբիա) հետ՝ 2։2։ Հունական  «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով առավելության հասավ ռուսական «Կրասնոդարի» նկատմամբ։

Այս զույգերը պատասխան հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 27-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 2։0 (տեսանյութ)

Բրունո Պետկովիչ, 8, 11մ, Միսլավ Օրշիչ, 28

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2։2 (տեսանյութ)

Ռոժեր Ասալե, 7, Գիյոմ Օարո, 76 - Միլոշ Դեգենեկ, 18, Մատեո Գարսիա, 46

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 4։0 (տեսանյութ)

Միգել Գերերո, 30, Լազար Ռանջելովիչ, 78, 85, Դանիել Կաշտելու, 89

Օգոստոսի 20

«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաշ Մասոպուստ, 28

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Նուսայր Մազրաուի («Այաքս»), 80, երկրորդ դեղին քարտ

«ԼԱՍԿ Լինց» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0։1 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 10, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում