22:33  ,  21 օգոստոսի, 2019

Մեսին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վերականգնվել է աջ սրունքի մկանային վնասվածքից հետո եւ օգոստոսի 21-ին վերսկսել է մարզումները կատալոնական թիմի ընդհանուր խմբում։

Մեսին բաց էր թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ հանդիպումը Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում, «Բարսելոնան» պարտվել էր 0։1 հաշվով։ Սպասվում է, որ նա կմասնակցի «Բետիսի» դեմ երկրորդ տուրի խաղին Բարսելոնայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում