22:24  ,  21 օգոստոսի, 2019

«Լոռիի» պաշտպանը կարիերան կշարունակի առաջատար եվրոպական ակումբում

Վանաձորի «Լոռիի» պաշտպան Նանա Կվամեն կարիերան կշարունակի առաջատար եվրոպական ակումբում, հաղորդում է հայկական թիմի մամուլի ծառայությունը՝ հայտնելով, որ կապված պայմանագրում ամրագրված կետի հետ, դեռ չի կարող հրապարակել, թե որ ակումբ է տեղափոխվում 19-ամյա գանացի ֆուտբոլիստը։

Նանա Կվամեն օգոստոսի 24-ին կժամանի Վանաձոր՝ «Նոայի» դեմ խաղից առաջ «Լոռիի» երկրպագուներին եւ ակումբին հրաժեշտ տալու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում