21:40  ,  21 օգոստոսի, 2019

Մաուրո Իկարդին լուսանկարվել է Միլանում կառուցվող իր բնակարանում (ֆոտո)

Իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Միլանում շուտով կտեղափոխվի նոր բնակարան։ Արգենտինացի ֆուտբոլիստը լուսանկարվել է կառուցվող բնակարանում եւ լուսանկարները հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Իմ նոր տունը շուտով կհայտնվի»։

Սպասվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը կհեռանա «Ինտերից», սակայն դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսը», «Նապոլին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մոնակոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում