20:01  ,  21 օգոստոսի, 2019

Դենիել Սթարիջը՝ թուրքական «Տրաբզոնսպորի» խաղացող (ֆոտո)

Թուրքական «Տրաբզոնսպորը» հայտարարել է անգլիացի հարձակվող Դենիել Սթարիջի հետ երեք տարվա պայմանագիր կնքելու մասին։ Անցած մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալուց հետո Սթարիջն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Թուրքական ակումբում Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը կստանա տարեկան 3 միլիոն եվրո։

29-ամյա Սթարիջը հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Բոլթոնում» եւ «Վեստ Հեմում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում