23:44  ,  21 օգոստոսի, 2019

Երկրպագուների միասնական երթ՝ «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» խաղից առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի ➡️«Արարատ Արմենիայի» պաշտոնական ֆան ակումբը Red Eagles Fan Club շարժման հետ համատեղ կազմակերպում է երկրպագուների միասնական նախախաղային երթ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Արարատ Արմենիա» - «Ֆ91 Դյուդելանժ» առաջին հանդիպմանն ընդառաջ։

«Հավաքվում ենք 17։30-ից սկսած՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, երթը կմեկնարկի 18։00-ին»,- նշվում է հաղորդագրությունում:

Խաղը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով