Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի ➡️«Արարատ Արմենիայի» պաշտոնական ֆան ակումբը Red Eagles Fan Club շարժման հետ համատեղ կազմակերպում է երկրպագուների միասնական նախախաղային երթ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Արարատ Արմենիա» - «Ֆ91 Դյուդելանժ» առաջին հանդիպմանն ընդառաջ։
«Հավաքվում ենք 17։30-ից սկսած՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, երթը կմեկնարկի 18։00-ին»,- նշվում է հաղորդագրությունում:
Խաղը կմեկնարկի 19։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում